Պետական գույքի կառավարման վարչությունը մշակում է մասնավորեցման 2017-2019 թթ.ծրագիրը
ЭкономикаՀՀ պետական գույքի կառավարմանվարչության պետ Արման Սահակյանի մոտ հունվարի 10-ին կայացած խորհրդակցության օրակարգում ընթացիկ ծրագրերի հետ եղել են նաև տարվա գերակա խնդիրների ու ծրագրերի, կառավարության գործունեության ծրագրով նախատեսված միջոցառումների ու սոցիալական կարևորության հարցերի անվերապահ առաջնահերթության հարցերն էին։ Անդրադարձ է կատարվել մասնավորեցման 2017-2019 թթ. ծրագրի մշակմանը։
Կառույցի ղեկավարն ընդունել է գործընթացի վերաբերյալ համապատասխան ստորաբաժանման հաշվետվությունը, հանձնարարել այն հնարավորինս արագ ավարտելու համար նոր քայլեր ձեռնարկել: Մասնավորապես, Արման Սահակյանը հանձնարարել է վերահաշվառում անցկացնել Վարչության ենթակայության հանրակացարաններում, հստակեցնել դեռևս չսեփականացված սենյակների ցանկն ու անհատապես զբաղվել յուրաքանչյուրի հարցով՝ հատկապես պետական մյուս գերատեսչություններին առնչվող փաստաթղթերի ձեռքբերման ու գործին հնարավորին արագ ընթացք տալու խնդիրներով, ինչպես նաև իրատեսական վերջնաժամկետ սահմանել:
Աշխատանքային նոր տարվա՝ հունվարի 10–ին, կայացած առաջին խորհրդակցության օրակարգում ընթացիկ ծրագրերի հետ նաև տարվա գերակա խնդիրներն ու ծրագրերն են, կառավարության գործունեության ծրագրով նախատեսված միջոցառումներն ու սոցիալական կարևորության հարցերի անվերապահ առաջնահերթությունը:
Օպտիմալացված ծառայողական ավտոմեքենաների վաճառքը շարունակում է հանրային հետաքրքրության շրջանակում մնալ: Աճուրդների վերաբերյալ տեղեկատվությունը պարբերաբար ներկայացվում է հանրությանը, իսկ գործընթացն առավել հասանելի դարձնելու համար Արման Սահակյանն առաջարկել է պահառության կենտրոնի աշխատանքն ապահովել նաև հանգստյան օրերին՝ ավելի շատ քաղաքացիների այցելության հնարավորություն տալու նպատակով, հատկապես, որ շատ այցելուներ են գալիս նաև մարզերից:
Խորհրդակցության առանցքային հարցերից էր Մասնավորեցման նոր ծրագրի մշակումը, որը թույլ կտա ավելի շատ ընկերություններ ներգրավել և ըստ այդմ նոր ներդրումների համար պայմաններ ստեղծել: Վարչության ղեկավարը խոսել է նոր ցանկի նկատմամբ համակողմանի մոտեցման անհրաժեշտության և շահագրգիռ մյուս գերատեսչությունների հետ այդ հարցով սերտ համագործակցության մասին:
Տարվա աշխատանքային ծրագրերի անբաժանելի մաս են կազմում կանխատեսումները, որոնք օրինակ, պետական շենք-շինությունների տանիքներին տեղադրվող ալեհավաքների դիմաց գանձվող գումարների մասով թույլ են տալիս բավականին լավատես լինել. նախատեսված գումարը զգալի կգերազանցվի` տարեկան հասնելով շուրջ 150 մլն դրամի: Նույն սկզբունքով ներկայացվել են նաև վարձակալության, ներդրումային պարտավորությունների վերահսկողության և այլ ուղղություններով սպասվող մուտքերը»: