Անչելոտի. Չինական ակումբները չեն սպառնում եվրոպական ակումբներին
СпортՄյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին սպառնալիք չի տեսնում չինական ակումբներից:
«Կարծում եմ, որ եվրոպական ակումբներին վտանգ չի սպառնում, քանի որ լավագույն ֆուտբոլիստները կմնան այստեղ:
Ֆուտբոլիստները միայն փողի համար չէ, որ խաղում: Նրանց համար կարևոր է լինել լավագույն ակումբներից մեկում: Այդ իմաստով, եվրոպական ակումբներին ոչինչ չի սպառնում», - Անչելոտիի խոսքն է փոխանցել lequipe.fr-ը: