Հակաֆեմինիստ անձը Կանադայում սպառնացել է հայազգի Անիտա Սարգսյանին
Международные новостиՄոնրեալում անհայտ անձը սպառնացել է սպանել Կանադայի Յուտա համալսարանի Կանանց և գենդերի կենտրոնի տնօրեն հայազգի Անիտա Սարգսյանին, եթե վերջինս չեղյալ չհայտարարի կենտրոնում նախատեսվող իր ելույթը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ' The Standard Examiner-ը հայտնում է, որ ահաբեկիչն սպառնացել է կրկնել 1989 դեկտեմբերի 6-ին Մոնրեալում իրականացված զանգվածային սպանդը, որի ժամանակ Պոլիտեխնիկական ինստիտուտի 14 ուսանողուհիներ էին սպանվել հակաֆեմինիստ տղամարդու կողմից:
Ավելի ուշ Սարգսյանը Թվիթերի իր միկրոբլոգում հայտնել էր, որ ստիպված է եղել հետաձգել իր ելույթը անվտանգության նկատառումներից ելնելով: Կանանց և գենդերի կենտրոնի անդամներից մեկը The Verge-ին հաստատել է, որ սպառնալիքն իրական է, սակայն, ինչպես և ոստիկանությունը, հրաժարվել է մանրամասներ հաղորդել:
The Standard-Examiner –ի համաձայն' նամակի անանուն հեղինակը, ով իրեն ներկայացրել է որպես Յուտա համալսարանի ուսանող, պնդում է թե իր տրամադրության տակ կան «կիսաավտոմատ հրացան, բազմաթիվ ատրճանակներ և ինքնաշեն պայթուցիկների հավաքածու»: «Ֆեմինստները կործանել են իմ կյանքը, և ես վրեժ կլուծեմ»,- ասվում է էլեկրտոնային հաղորդագրությունում:
1991 թվականից սկսած Կանադայում սկիզբ է առել «Սպիտակ ժապավեն» քարոզարշավը' նվիված 1989 թվականի ահաբեկչությանը: Այսօր այն տարածվել է տարբեր երկրներում' դառնալով կանանց նկատմամբ բռնության վերացմանն ուղղված ամենածավալուն միջազգային շարժումը: Քարոզարշավն սկսվում է նոյեմբերի 25-ին' Կանանց նկատմամբ բռնության վերացման միջազգային օրը և ավարտվում դեկտեմբերի 6-ին: