Երևանի արտաքին լուսավորության ցանցի սպասարկման աշխատանքներն ամենօրյա ժամանակացույցով շարունակվել են նաև տոն օրերին
ОбществоԵրևանի քաղաքապետարանի «Երքաղլույս» ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ դեկտեմբերի 31-ից մինչև 2017 թվականի հունվարի 8-ն ընկած ժամանակահատվածում նորերով է փոխարինվե լփողոցներում ու բակերում առկա 372 խափանված լուսատու:
Այգիների և խաղահրապարակների արտաքին լուսավորության ցանցերում առկա բոլոր թերությունները վերացվել են: Վերացվել են նաև մայրաքաղաքի տոնական գեղարվեստական լուսավորության ցանցում ի հայտ եկած թերությունները:
Թվով 69 վթար էլ վերացվել է արտաքին լուսավորության ընդհանուր ցանցում:
Առանձին դեպքերում ցերեկային ժամերին փողոցներում միացված լուսավորությունը պայմանավորված էց շանցում իրականացվող տեխնիկական գործառույթներով:
Մայրաքաղաքի արտաքին լուսավորության համակարգի անխափան աշխատանքն ապահովելու նպատակով իրականացվում են ամենօրյա աշխատանքներ: