ԵԱՏՄ անդամ երկրների հետ Ղրղզստանի առևտրաշրջանառությունը նվազել է
ЭкономикаԵԱՏՄ անդամ երկրների հետ Ղրղզստանի ապրանքաշրջանառության ծավալները կրճատվել են:
Այս մասին հայտնում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով այդ երկրի ազգային վիճակագրական կոմիտեի տվյալները:
«2016 թվականի 10 ամիսների ընթացքում ԵԱՏՄ անդամ երկրների հետ Ղրղզստանի ապրանքաշրջանառությունը՝ արտահանում-ներմուծումը կազմել է 1,575 մլրդ դոլար: 2015-ի նույն ժամանահակատվածի համեմատ այդ ցուցանիշը կազմել է 81,4%, այսինքն՝ 18,6%-ով պակաս»,-նշում է աղբյուրը:
Այդ ընթացքում Ղրղզստանը արտահանել է 284 մլն դոլարի ապրանք, ներմուծել՝ 1,291 մլրդ դոլարի: