Ռակիտիչը կմնա Բարսելոնայում
СпортԿատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Իվան Ռակիտիչը մտադիր չէ լքել թիմը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում,- տեղեկացնում է Guardian-ը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ խորվաթ կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված է անգլիական «Մանչեսթեր Սիթին»:
Չնայած խաղային ժամանակի բացակայությանը, «կապտանռնագույնների» փոխնախագահ Խորդի Մեստրեն և գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն հերքում են կիսապաշտպանի հնարավոր տեղափոխությունը:
Ռակիտիչի գործող պայմանագրի ժամկետը «Բարսելոնայի» հետ լրանում է 2019 թվականին: