«Լաուրեսու» մրցանակի համար կպայքարեն Ռոնալդուն, Բոլտը, Ջեյմսը, Կարին, Մարեյը և Ֆարան
СпортՀամաշխարհային սպորտի ակադեմիան տարվա լավագույն մարզիկի` «Լաուրեսու» մրցանակի համար ներկայացրել է 3 թեկնածուի:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 2016 թվականի լավագույն համաշխարհային մարզիկի կոչման համար կպայքարեն ջամայկացի արագավազորդ Հուսեյն Բոլտը, ֆուտբոլի Պորտուգալիայի ազգային թիմի և Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն և ամերիկացի բասկետբոլիստ Լեբրոն Ջեյմսը: Հավակնորդների թվում են նաև բասկետբոլիստ Ստեֆեն Կարին, թենիսիստ Էնդի Մարեյը և ատլետ Մո Ֆարան:
Լավագույններին կորոշեն նաև 6 այլ անվանակարգերում:
«Լաուրեսու» մրցանակաբաշխությունն այս տարի կկայանա Մոնակոյում: