Հայաստանում հաշմանդամների զբաղվածության մակարդակը կբարձրանա
ОбществоԿառավարությունը նպատակ ունի մինչև 2021 թվականը Հայաստանում հաշմանդամների զբաղվածության մակարդակն ինը տոկոսից հասցնել 15-ի: Այդ մասին կառավարության նիստին նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը՝ ներկայացնելով Հաշմանդամություն ունեցող անձանց աջակցության 2017-2021 թվականների ռազմավարությունը, որ ն արժանացավ հավանության:
«Ծրագրվում է բարձրացնել հաշմանդամների համար տրանսպորտային միջոցների եւ կանգառների մատչելիության մակարդակը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Ասատրյանը:
Նույն ռազմավարության համաձայն՝ հաշմանդամների կարիքներին արդեն հարմարեցվել է կանգառների առնվազն 50 տոկոսը: