Հայտնի են «Բանանցի» մրցակիցները ռուսաստանյան հավաքի ընթացքում
Спорт«Բանանցը» հունվարի 27-ից փետրվարի 5-ն անցկացնելու է իր առաջին արտասահմանյան հավաքը, որը տեղի է ունենալու ՌԴ Նովոռոսիյսկ քաղաքին մոտ գտնվող "Ֆուտբոլի աշխարհ" մարզաբազայում:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` առաջին հավաքի ընթացքում նախատեսվում է անցկացնել երկու ստուգողական հանդիպում: Հունվարի 28-ին «Բանանցը» կխաղա Նովոռոսիյսկի «Չերնոմորեցի» հետ, իսկ փետրվարի 4-ին՝ Տամբով քաղաքի համանուն թիմի հետ:
«Չերնոմորեցը» հանդես է գալիս Ռուսաստանի առաջնության երկրորդ դիվիզիոնի հարավային գոտում և 17 տուրից հետո գտնվում է չորրորդ հորիզոնականում:
«Տամբովը» ներկայացնում է Ֆուտբոլի ազգային լիգան: Թիմը 24 տուրից հետո զբաղեցն ում է 10-րդ հորիզոնականը:
Երկու հանդիպումների սկիզբն էլ Երևանի ժամանակով 16:00-ին է: