Ադրբեջանում մանաթի ամբողջովին լողացող փոխարժեքի անցնելը ավելի է թուլացրել մանաթի դիրքերը
ЭкономикаԱդրբեջանը հունվարի 12-ից ամբողջովին անցել է մանաթի «լողացող փոխարժեքի»:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info-ն:
Ադրբեջանի կենտրոնական բանկը հունվարի 12-ին կայացած արտարժույթի աճուրդի ժամանակ արդեն կիրառել է «լողացող փոխարժեքի» վերաբերյալ նոր կանոնները:
Հունվարի 12-ին Ադրբեջանի կենտրոնական բանկի և նավթային պետական հիմնադրամի մասնակցությամբ կայացած արտարժույթային աճուրդում դոլար-մանաթ փոխարժեքը կրկին բարձրացել է:
Հունվարի 13-ին Ադրբեջանում դոլար-մանաթ պաշտոնական փոխարժեքը կկազմի 1,7867 մանաթ:
Ադրբեջանական փորձագետների փոխանցմամբ` ազգային արժույթի արագընթաց անկումը կշարունակվի նաեւ 2017 թվականին:
Անդրադառնալով մանաթի փոխարժեքին՝ փորձագետները նշում են, որ դոլարի իրական արժեքը ներկայում 2 մանաթից ավելի է: Նրանց խոսքով՝ 2017-ին լիակատար «լողացող փոխարժեքի» ժամանակաշրջանում մանաթի ճակատագիրը կախված է լինելու հիմնականում նավթի գնից, այսինքն՝ OPEK-ի հետագա քաղաքականությունից, ինչի վրա Ադրբեջանի ազդեցության աստիճանը զրոյական է: