Կարող եք ասել, թե որ մեկն է մայրիկը․ 45-ամյա կինը ոչնչով չի տարբերվում իր երկու դստրերից
LifestyleՇատ աղջիկներ երազում են իրենց մայրիկի նման լինել, սակայն ի՞նչ է պատահում, երբ մայրիկն է դստրերի նման լինում։ Դժվար է ասել, թե նկարում պատկերված կանանցից որն է մայրը, իսկ որը՝ դստրերը։
onedio.ru-ն գրում է, որ 45-ամյա Նատալին չափազանց լավ մարզավիճակում է և ոչնչով չի զիջում իր աղջիկներին՝ 21-ամյա Ժասմինին ու 19-ամյա Տամիկային։ Աղջիկներն ամբողջ օրը միասին են անցկացնում ու պաշտում են ավտոմեքենաները։
Նատալիի խոսքերով շատերն են կասկածում, որ նա աղջիկների մայրը չէ։ Մարդիկ չեն հավատում, որ նա կարող է երկու չափահաս դուստր ունենալ։
«Շատերը կարծում են, որ ես մտադրված եմ փորձում նմանվել աղջիկներիս, սակայն դա այդպես չէ։ 15 տարեկանից ես այսպիսի վարսեր ունեմ, իսկ իմ ֆիզիկական վիճակը կապված է կանոնավոր մարզումների հետ»,- ասում է Նատալին։






