Բիլիչ. Պայեն չի ցանկանում խաղալ Վեսթ Հեմում
СпортԱնգլիական «Վեսթ Հեմի» գլխավոր մարզիչ Սլավեն Բիլիչը հայտարարել է, որ ֆրանսիացի կիսապաշտպան Դիմիտրի Պայեն այլևս չի ցանկանում հանդես գալ ներկայիս ակումբում:
Այնուամենայնիվ, լոնդոնցիների հետ ֆուտբոլիստի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2021 թվականը:
«Ասել եմ, որ չենք ցանկանում վաճառել մեր լավագույն ֆուտբոլիստներին, սակայն Պայեն այլևս չի ցանկանում խաղալ մեզ մոտ: Նա ցանկանում է հեռանալ:
Անկասկած, Դիմիտրին մեր լավագույն խաղացողն է, սակայն դրա համար երկարաձգել ենք նրա հետ պայմանագիրը: Չենք պատրաստվում վաճառքի հանել Պայեին: Բարկացած եմ: Խոսել եմ ակումբի ղեկավարության հետ և խոսքը գումարի մեջ չէ: Ցանկանում ենք, որ նա մնա»,- Բիլիչի խոսքը մեջբերում է «The Guardian»-ը: