Մխիթարյանի գոլը ճանաչվել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի դեկտեմբեր ամսվա լավագույնը
СпортՀայաստաի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ «կարիճ» հարվածով «Սանդերլենդ»-ի դարպասն ուղարկած գնդակը ճանաչվել է թիմի դեկտեմբեր ամսվա լավագույն գոլ:
Ինչպես հաղորդում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը, երկրպագուների քվեարկության արդյունքում Մխիթարյանի գոլը լավագույնն է ճանաչվել դեկտեմբեր ամսվա ընթացքում՝ հավաքելով ձայների 79 տոկոսը:
Հատկանական է, որ երկրորդ և երրորդ հորիզոնականում նույնպես Մխիթարյանի հեղնիակած գոլերն են: Երկրորդ հորիզոնականում Մխիթարյանի հեղինակած գնդակն է ուկրաինական «Զարյա»-ի դարպասը: այդ գոլը ստացել է երկրպագուների ձայների 9 տոկոսը: Երրորդ հորիզոնականում էլ Մխիթարյանի գոլն է «Տոտենհեմ»-ի դարպասը, որը հավաքել է երկրպագուների ձայների 4 տոկոսը: