Կառավարությունը դիմում է ներմուծումը տեղական արտադրության փոխարինելու քայլերի
ЭкономикаՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ներմուծումը տեղական արտադրությամբ փոխարինելու վերաբերյալ հանձնարարական տվեց մի քանի նախարարությունների: Մասնավորապես, վարչապետը ՀՀ տնտեսական զարգացման ու ներդրումների, ֆինանսների, պաշտպանության, գյուղատնտեսության ու առողջապահության նախարարներին հանձնարարեց համատեղ ուսումնասիրել և 20-օրյա ժամկետում ներկայացնել առաջարկություն ներմուծումը տեղական արտադրությամբ փոխարինելու վերաբերյալ:
«Մասնավորապես, դիտարկել փոխարինման մեխանիզմների տարբեր հնարավորությունները, այդ թվում՝ համարժեք փոխարինող ապրանքները, որոնց արտադրության կազմակերպումը տեղում կարող է լինել շահավետ ու մրցունակ ներմուծողների նկատմամբ:
Շուկայական մեխանիզմներով հնարավոր դարձնել, ապահովել այդ ապրանքների նկատմամբ պահանջարկը՝ տեղում արտադրության տեսանկյունից ոչ շահավետ և ներմուծվող ապրանքների պահանջարկի կրճատման հաշվին», - ասաց Կարեն Կարապետյանը: