Մանոլաս. Ամենաբարդը Իգուաինի դեմ խաղալն է
СпортԻտալական «Ռոմայի» պաշտպան Կոնստանտինոս Մանոլասը կարծում է, որ Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Գոնսալո Իգուաինը ամենաբարդ մրցակիցն է, ում հետ նա խաղացել է ընթացիկ մրցաշրջանում:
«Ամենաբարդը Գոնսալո Իգուաինի դեմ խաղալն է: «Յուվենտուսի» դեմ արտագնա խաղում, որտեղ մենք պարտվեցինք, նա ձախ ոտքով գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ:
Մենք կարողացանք հիանալի հարձակվողների չեզոքացնել այս մրցաշրջանում, բայց ոչ Իգուաինին», - Մանոլասի խոսքն է փոխանցել «Football Italia»-ն: