Հովիկ Հայրապետյանը` Անդրանիկ Մարգարյանի շախմատային հուշամրցաշարի միանձնյա առաջատար
СпортԿայացան Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարի 5-րդ տուրի պարտիաները:
Շրջանային մրցաշարում երրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց Հովիկ Հայրապետյանը: Այս հաղթանակի շնորհիվ նա սկսեց միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը:
5-րդ տուրում հաղթանակներ տոնեցին նաև Արման Միքայելյանն ու Ստանիսլավ Բոգդանովիչը. Նրանք, համապատասխանաբար, առավելության հասան Վահե Բաղդասարյանի ու Դմիտրի Գորդիևսկու նկատմամբ: Արամ Հակոբյան-Դավիթ Պառավյան ու Աղասարյան Ռոբերտ -Վոյտեխ Պլատ պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի արդյունքով:
5-րդ տուրից հետո Հովիկ Հայրապետյանը վաստակել է 3.5 միավոր և միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Արման Միքայելյանը, Ստանիսլավ Բոգդանովիչն ու Ռոբերտ Աղասարյանը վաստակել են 3-ական միավոր և առաջատարից ետ են մնում կես միավորով: