Կարեն Կարապետյանը վրացական գազամուղի վաճառքի գործում սպառնալիք չի տեսնում
ЭкономикаՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հորդորում է չանհանգստանալ վրացական գազամուղի վաճառքի խնդրով, անգամ եթե դրա 25 տոկոսը ձեռք բերի արդրբեջանական ընկերությունը:
Հրավիրված ասուլիսում վարչապետը հիշեցրեց, որ Հայաստանն ունի ունի այլընտրանքային գազամուղ:
«Այս պահին որևէ սպառնալիք մենք չունենք, եթե ադրբեջանական ընկերությունն էլ ձեռք բերի՝ որևէ վտանգ մենք չունենք: Իրենք չեն չունենալու վերահսկողություն, իրենք չեն հրաժարվելու այս գազամուղից, քանի որ ուզում են փող աշխատել, այնպես որ մի վախեցեք, ամեն ինչ լավ է լինելու»,- ասաց վարչապետը՝ հորդորելով հանրությանը լինել անհոգ, քանի որ այդ գազամուղի հնարավոր վաճառքից ոչինչ չի սպառնում մեզ:
Միաժամանակ, Կարեն Կարապետյանը հիշեցրեց, որ մի քանի օր առաջ հանդիպել է Իրանի և Թուքրմենստանի դեսպաններին: