Վարչապետը նպատակահարմար չի համարում Հյուսիս-հարավ միջանցքի շինարարությունը արտաքին պարտքը մեծացնելու եղանակով իրականացնելը
ЭкономикаՀյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի շինարարությունը շարունակելը Հայաստանի արտաքին պարտքի բեռի մեծացման ճանապարհով իրականացնելը լավագույն լուծումը չէ: Հունվարի 13-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
«Հյուսիս-հարավ ճանապարհը մեզ համար շատ կարևոր է, եթե կառուցումը սկսել ենք, պետք է շարունակենք: Սակայն դա մեր արտաքին պարտքի բեռի ավելացման հաշվին անելը լավագույն լուծումը չէ, մենք քննարկում ենք այլ տարբերակներ»,- նշեց վարչապետը:
Կարեն Կարապետյանը մանրամասնեց, որ այժմ կառավարությունը փորձում է գտնել ճանապարհային միջանցքի շինարարությունը մասնավոր հատված-պետություն համագործակցության արդյունքում շարունակելու տարբերակներ: