Մեկնարկել է դահուկավազքի Հայաստանի առաջնությունը
СпортԾաղկաձորում մեկնարկում է դահուկավազքի Հայաստանի մեծահասակների առաջնությունը:
«Ավանդույթի համաձայն, Հայաստանի առաջնությունը վարկանիշային միավորներ տվող առաջնություն է, քանի որ գրանցված է միջազգային ֆեդերացիայի առաջնությունների ցանկում: Այս տարի ունենք մի շարք թիմեր` «Հրազդան», «Վանաձոր» «Աշոցք», «ՖԿՀՊԻ», «Գյումրի», «Գյումրի 2»: Օլիմպիական խաղերի վարկանիշ ձեռք բերելու քայլերից մեկը հենց մեր առաջնությունն է: Սակայն 2018 թվականից առաջ նպատակ ունենք ավելացնելու մեր մասնակցելիք առաջնությունների քանակը»,- ասաց Հայաստանի դահուկասպորտի ֆեդ երացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը:
Վերջինիս խոսքով` դահուկորդները կմրցեն 4 օր շարունակ` ուժերը չափելով դասական և ազատ ոճերում, ինչպես նաև արագավազքում: Հայաստանի առաջնության արդյունքում կձևավորվի ազգային թիմը, որը կսկսի պայքարը 2018 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերի վարկանիշի համար:
Հայաստանի այս տարվա առաջնությունում ընդհանուր առմամբ գրանցվել է մոտ 50 մարզիկ: