Տոներից առաջ գողություն կատարած անձը հայտնաբերվել է
ОбществоՈստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Մալաթիայի բաժնում 2016 թվականին դեկտեմբերի 30-ին կողոպուտի վերաբերյալ հաղորդում էր ստացվել:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, 1981թ. ծնված Կարմեն Հ.-ն հայտնել է, որ նույն օրը, անհայտ անձը Երևանի Բաբաջանյան փողոցի թիվ 19 շենքի մոտ բացահայտ հափշտակել է իր պայուսակը, որի մեջ եղել են «ԷԻՓԼ» մոդելի պլանշետ, «Սամսունգ» մոդելի բջջային հեռախոս, բանկային քարտեր, 35 հազար դրամ և երկու կրիչ:
Հունվարի 12-ին ոստիկանության ծառայողները Երևան քաղաքի Բաբաջանյան փողոցի թիվ 25/6 շենքի մոտից, կողոպուտը կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1991թ. ծնված Անդրանիկ Գ.-ին:
Ձեռնարկված օպերատիվ-քննչական համատեղ միջոցառումներով հիմնավորվել է վերջինիս կողմից նշված հանցագործությունը կատարելու հանգամանքը:
Անդրանիկ Գ.-ն ձերբակալված է:
Ձեռնարկվում են միջոցառումներ հափշտակված իրերը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն: