Մայրաքաղաքի երկրորդական փողոցներում շարունակվում են ձնամաքրման աշխատանքները
ОбществоՄայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվող ձնամաքրման աշխատանքներն այժմ հիմնականում ծավալվել են երկրորդական փողոցներում, բակերում ու միջբակային տարածություններում:
Ինչպես տեղեկացրին Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, գործընթացն իրականացվում է «Սանիթեք» ընկերության և Երևանի վարչական շրջանների կոմունալ ծառայությունների մեքենասարքավորումներով:
Մարդկային ռեսուրսների ներգրավմամբ առանձին հատվածներում մաքրվում են սառցակալած ճանապարհները: Ըստ անհրաժեշտության օգտագործվում է նաև աղի ու ավազի խառնուրդ:
Վերը նշված տարածքների մաքրման ոչ բավարար վիճակին օրերս անդրադարձել էր նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Նա հանձնարարվել էր կոնկրետ տարածքներում ձեռնարկել ձնամաքրման անհետաձգելի միջոցներ: Աշխատանքների ընթացքը վերահսկում են վարչական շրջանների ղեկավարները, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչությունը և օպերատիվ շտաբը: