Սթիվեն Ջերարդը՝ Լիվերպուլի պատվավոր քաղաքացի
Спорт«Լիվերպուլի» եւ Անգլիայի ազգային հավաքականի նախկին ավագ Սթիվեն Ջերարդը կստանա Լիվերպուլի պատվավոր քաղաքացու կոչում։ Ֆուտբոլիստի թեկնածությունն առաջարկել է Լիվերպուլի քաղաքապետ Ջո Անդերսոնը։ Ջերարդը կոչումը կստանա հունվարի 18-ին կայանալիք քաղաքային խորհրդի նիստի ժամանակ։
«Ես շոկի մեջ եմ, որ քաղաքապետն առաջարկել է իմ թեկնածությունը։ Անհարմար եմ զգում ինձ, բայց նաեւ շատ հպարտ եմ»,- Սթիվեն Ջերարդի խոսքը մեջբերում է Daily Mail-ը։
Հիշեցնենք, որ Ջերարդը «Լիվերպուլում» հանդես է եկել 1998-2015 թվականներին՝ 690 խաղում խփելով 180 գոլ։