«Սասնա ծռերին» բեռնատար տրամադրած Գիչյանի ինքնազգացողությունը նիստի ժամանակ վատացել է
ОбществоNEWS.am-ը գրում է.
«Սասնա ծռեր» խմբին բեռնատար տալով օժանդակելու մեջ մեղադրվող 69-ամյա Խաչատուր Գիչյանի կալանքի ժամկետն այսօր՝ հունվարի 13-ին, երկու ամսով երկարաձգվել է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա շահերի պաշտպան Տիգրան Սարգսյանը: Նա նշեց, որ Երեւանի Քանաքեռ եւ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը նրա խափանման միջոց կալանքը երկարաձգելու վերաբերյալ: Տիգրան Սարգսյանը նշեց, որ միաժամանակ դատարանը քննել է իր բողոքը՝ Գիչյանի խափանման միջոց կալանքը փոփոխելու վերաբերյալ, որը մերժվել է: Բողոքի քննությանը ներակայցած Խաչատուր Գիչյանի ինքնազգացողությունը վատացել է, նրան Շտապօգնության մեքենայով տեղափոխել են, սակայն, պաշտպնը դեռ չգիտի, թե կոնկրրետ ուր:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Խաչատուր Գիչյանին մեղադրանք էր առաջադրվել ՔՕ 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից), 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից):
Գիչյանը Վրաստանի քաղաքացի է: Նա ցուցմունք էր տվել, որ երբ իմացել է, թե ինչ նպատակի է ծառայելու իր մեքենան, այն չի տվել «Սասնա ծռեր» խմբի տղաներին, որոնք մի քանի անգամ եկել են իր տուն, ուսումնասիրել բեռնատարը: Նա ասել է, որ մերժելուց հետո սպառնացել են ընտանիքի հետ հաշվեհարդար տեսնել, ինչից հետո ստիպված է եղել բեռնատարը տրամադրել նրանց: Ավելի ուշ փաստաբանն ասել էր, որ Գիչյանը փոխել է նախնական ցուցմունքը: