Ադրբեջանցի ֆուտբոլիստը հրաժարվել է «Անժի»-ում աշխատել Ալեքսանդր Գրիգորյանի ղեկավարությամբ
СпортԱդրբեջանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Վագիֆ Ջավադովը հայտարարել է, որ հրաժարվել է տեղափոխվել ռուսական «Անժի» թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ հայազգի Ալեքսանդր Գրիգորյանի պատճառով:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ադրբեջանցի ֆուտբոլիստը հայտարարել է, որ ռուսական ակումից բավականին լուրջ առաջարկ է ստացել, սակայն մերժել է այն, քանի որ չի ցանկանում աշխատել Ալեքսանդր Գրիգորյանի ղեկավարությամբ:
Ալեքսանդր Գրիգորյանը «Անժի»-ի գլխավոր մարզչի պարտականությունները ստանձնել է հունվարի 5-ից: