Մալիշկա-Արենի հատվածում, Աշտարակ, Աբովյան քաղաքներում մառախուղ է
ОбществоՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 14-ի ժամը 09.30-ի դրությամբ, Մ-2 ավտոճանապարհի Մալիշկա-Արենի հատվածում, Արագածոտնի մարզի Աշտարակ, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքներում առկա է մառախուղ:
Մ-10 ավտոճանապարհի Վարդենյաց լեռնանցքում, Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ, Մ-8 ավտոճանապարհի Վանաձոր-Դիլիջան, Հ-33 ու Հ-35 ավտոճանապարհների Ստեփանավան-Ալավերդի հատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ ժամը 09:30-ի դրությամբ, ՀՀ միջպետական եւ հանրապետական նշանակության բոլոր ճանապարհները բաց են: