Աննա Սեմենովիչը հանգիստն է վայելում Բալիում (ֆոտո)
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Երգչուհի Աննա Սեմենովիչն իր արձակուրդն անց է կացնում Բալիում: «Instagram»-ի իր էջում նա լուսանկարներ է տեղադրել, որտեղ թափանցիկ զգեստով կանգնած է օվկիանոսի ափին և հիանում է շրջակայքի գեղեցկությամբ:
Սեմենովիչն այնքան է տպավորվել այս վայրով, որ նույնիսկ սկսել է նկարել: Նա գրել է, որ Բալիում յուրաքանչյուրի մոտ ստեղծագործելու և արարելու ցանկություն է առաջանում: Իր նկարը երգչուհին վերնագրել է «Հոգու ընտրությունը» և բացատրել է, թե ինչ է զգացել ստեղծագործելիս:
«Կյանքի ամեն պահի մենք ընտրում ենք՝ ուր գնալ, ինչպես վարվել և այդպիսով կերտում ենք մեր իրականությունը: Համարձակ գնացեք ձեր երազանքների հետևից և ոչնչից մի վախեցեք»,- երկրպագուներին խորհուրդ է տվել երգչուհին:


