«Մթնշաղ» ֆիլմից հոլիվուդյան աստղ Ջեքսոն Ռեթբոունի բացառիկ հարցազրույցը NEWS.am STYLE-ին եւ մաղթանքը՝ հայ երկրպագուներին
LifestyleStyle.news.am-ը գրում է.
2008 թ-ին նկարահանված «Մթնշաղ» ֆիլմն առաջին իսկ մասից սկսած հետաքրքրեց ֆանտաստիկ ժանրի սիրահարներին: Վամպիրների եւ մարդագայլերի մասին այս պատումը շատերին գերեց աննախադեպ եւ անսովոր սիրային պատմությամբ եւ հմայիչ հերոսներով: Ի դեպ, նրանցից է նաեւ Ջասպերը` մի փոքր սառը, բայց հմայիչ վամպիր, որը սիրահարվելով Էլիսին` փորձում է հաղթահարել մարդկային արյան ծարավը` համապատասխանելով Քալլինների ընտանեկան «սովորույթներին»:
Պակաս սիրված չէ նաեւ Ջասպերին մարմնավորող դերասան Ջեքսոն Ռեթբոունը:

NEWS.am STYLE-ն, ի դեպ, բացառիկ հարցազրույց է ունեցել ֆիլմաշարի սիրված վամպիրի հետ, որի ընթացքում Ջեքսոնը խոսել է Ջասպերին մարմնավորելու, իր երաժշտական կարիերայի, հրաշալի փոքրիկների, գռեհիկ տեսարաններում չնկարահանվելու եւ իր կյանքի վերջին շրջանի մեծագույն կորստի մասին:
32-ամյա դերասանի հետ մեր զրույցի մանրամասները ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:
-Ջեքսոն, տարբեր ֆիլմերում տարբեր կերպարների ես մարմնավորել, սակայն մարդիկ քեզ ավելի շատ ճանաչում են «Մթնշաղ» ֆիլմում Ջասպերի դերով: Ի՞նչ ես կարծում` ինչու այդ ֆիլմը դարձավ այդքան սիրված:
-Կարծում եմ` տվյալ ստեղծագործության գրքի հաջողությունը նպաստեց դրան: Սթեֆանի Մեյերը հրաշալի կերպարներ ու մի աշխարհ էր ստեղծել, որոնք մոտ են տարբեր հասարակություններում մեծացած մարդկանց սրտերին: Կարծում եմ` սրտի խորքում յուրաքանչյուրս էլ մի արտասովոր սեր ենք փնտրում, ինչը եւս նպաստեց այս ֆիլմաշարի հաջողությանը:
Շարունակությունը՝ այստեղ: