Մասիսի և Բաղրամյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում
ОбществоՀունվարի 14-ին ՝ ժամը 14:30-ի դրությամբ, Մասիսի և Բաղրամյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում, իսկ Վարդենյաց լեռնանցքում տեղ - տեղ մերկասառույց է: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից։
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ճանապարհները բաց են:
Նշված ճանապարհներին կատարվում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: