Կենդանակերպի որ նշանն է ձեր գլխավոր թշնամին
LifestyleTert.am-ը գրում է.
Կենդանակերպի նշաններն ունեն տարբեր թշնամիներ, որոնք չեն համապատասխանում իրենց։ Ըստ աստղագետների՝ կենդանակերպի տարբեր նշաններին հովանավորում են տարբեր մոլորակներ, որոնք հաճախ չեն համապատասխանում միմյանց։
greatpicture.ru-ն գրում է, որ այս մոլորակների հովանավորության տակ գտնվող նշանները չեն կարողանում միմյանց հետ լեզու գտնել հենց այն պատճառով, որ իրենց մոլորակները միմյանցից հեռու են կամ հակառակ էներգիա ունեն։
Ահա, թե կենդանակերպի որ նշանն է ձեր իրական թշնամին։
Խեյերը չեն հանդուրժում հանգիստ ու ամեն ինչով բավարարվող մարդկանց։ Նրանք չեն կարողանում շփվել այն մարդկանց հետ, որոնք կյանքում նպատակներ չունեն։ Սա նշանակում է, որ նրանք պետք է խուսափեն Երկվորյակներից, քանի որ նրանք չափազանց հանգիստ ու հարմարվող են։
Ցլերն ինքնահավան են, ու ինչն ավելի հետաքրքիր է՝ տանել չեն կարողանում նման մարդկանց։ Նրանց կողքին պետք է աշխատասեր, լսել կարողացող ու հանգիստ մարդիկ լինեն։ Նրանք չեն սիրում այն մարդկանց, որոնց համար նյութական արժեքներն ամենից կարևոր են։ Այս մարդկանց շարքում կարելի է դասել Այծեղջյուրներին։
Խեցգետինները հանգիստ ու ընկերասեր են և նրանք տանել չեն կարողանում աղմկոտ ու խորամանկ մարդկանց։ Նրանք պետք է հեռու մնան Կարիճներից, քանի որ Կարիճներն հենց այդպիսին են։
Առյուծները խելացի, նպատակասլաց ու ուժեղ են, և որ ամենահետաքրքիրն է՝ տանել չեն կարողանում նման մարդկանց։ Այսինքն Առյուծների գլխավոր թշնամին մեկ ուրիշ Առյուծն է։
Շարունակությունը` այստեղ: