Արոնյանը ոչ-ոքի խաղաց առաջին տուրում. Տատա Սթիլ
СпортՀայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը ոչ-ոքիով մեկնարկեց Տատա Սթիլ մրցաշարում:
Առաջին տուրում Արոնյանի մրցակից հնդիկ Պենտալա Հարիկրիշնան էր: Հայ գրոսմայստերը խաղում էր սև խաղաքարերով: Շախմատիստները համաձայնեցին խաղաղ արդյունքի պարտիայի 49-րդ քայլին:
Մյուս պարտիաները դեռևս չեն ավարտվել:
Հաջորդ տուրում Արոնյանի մրցակիցը Վեյ Յին: