Նատալյա Ալթունյանի հոգեհանգիստը կկայանա Կոնդի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում
ОбществоՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի տիկնոջ՝ Նատալյա Ալթունյանի քաղաքացիական հոգեհանգիստը կկայանա վաղը՝ հունվարի 16-ին, ժամը 18-ին Կոնդի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում, հուղարկավորությունը՝ հունվարի 17-ին, ժամը 13-ին նույն տեղից։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնել է ՀՀ առողջապահության նախարարի մամուլիքարտուղար Անահիտ Հայթայանը:
«Նատալյա Ալթունյանին ճանաչողներըցավ են ապրում ոչ միայն երիտասարդ կնոջ, այլև չափազանց բարի, շնորհաշատ ևնվիրված տիկնոջ, ընկերոջ, պայծառ մարդուկորստյան կապակցությամբ»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Հայթայանը:
48-ամյա Նատալյա Ալթունյանը մահացել է հունվարի 14-ին երկարատեւ ծանր հիվանդության հետևանքով: