Գվարդիոլա. Այս պարտությունը ահավոր վատ է անդրադարձել խաղացողների վրա
СпортԱնգլիայի առաջնության 21-րդ տուրում «էվերտոնից» կրած 0:4 հաշվով պարտությունից հետո «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ
«Մենք շատ գոլային պահեր ստեղծեցինք առաջին խաղակեսում, բայց իրացնել չկարողացանք, իսկ մրցակիցն իր շանսերն օգտագործեց: Երկրորդ խաղակեսի հենց մեկնարկում բաց թողած երկրորդ գոլը հոգեբանորեն ծանր եղավ թիմի համար: Այս խաղը մրցաշրջանի անհաջող հանդիպումների շարքից է: Իհարկե, մենք կարող ենք ավելի լավ ծաղալ: Այս պարտությունը ահավոր վատ է անդրադարձել խաղացողների վրա, բայց այսպիսի իրավիճակներ երբեմն պատահում են: Խաղից հետո ֆուտբոլիստներին ասացի, որ լինեն դրական տրամադրված, քանի որ այս մրցաշրջանում ունեցել ենք նաեւ մի քանի ֆանտաստիկ հանդիպումներ, բայց ոչ միշտ ենք ստացել արժանի արդյունք»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է BBC-ն:
Անգլիայի ընթացիկ առաջնությունում «Մանչեսթեր Սիթին» կրեց ամենախոշոր հաշվով պարտությունը:
Անգլիայի առաջնություն, 21-րդ տուր
«Էվերտոն» - «Մանչեսթեր Սիթի»՝ 4:0
Ռոմելու Լուկակու, 34, Քեւին Միրալյաս, 47, Թոմ Դեւիս, 79, Ադեմոլա Լուկման, 90+4