Գրանցված ոչ-ոքին այնքան էլ վատ արդյունք չէ. Ժոզե Մոուրինյո
СпортԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-իգլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է Պրեմիեր լիգայի կենտրոնական խաղերից մեկի` «Մանչեսթեր Յունայթեդ»-«Լիվերպուլ» հանդիպման մասին:
«Գրանցված ոչ-ոքին այնքան էլ վատ արդյունք չէ… Սակայն սա այն է, ինչ կա: Մենք պահեր ունեինք առաջին խաղակեսում, սակայն նրանք առաջ անցան հաշվի մեջ 11-մետրանոցի շնորհիվ: Խաղավարտին կարող էինք հաղթանակի հասնել, բայց անընդմեջ գրոհներն արդյունք չտվեցին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է Մոուրինյոն:
Անգլիայի ֆուտբոլի առաջնության 21-րդ տուրի շրջանակում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը «Օլդ Տրաֆորդ» մարզադաշտում հյուրընկալել էր «Լիվերպուլ»-ին (1:1): Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը թիմի մեկնարկային կազմում էր և կարող էր աչքի ընկնել: Նա մասնակցեց ամբողջ խաղին: Այս ոչ-ոքիից հետո Ժոզե Մոուրինյոյի «Մանչեսթեր Յունայթեդ»-ն ունի 40 միավոր և շարունակում է մնալ 6-րդ տեղում: