Մենք շատ խենթ զույգ ենք, իսկը իրար համար ենք ստեղծված. Միլենա Ոսկանյանը` ամուսնու ու պարարվեստի մասին
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Երգիչ Արմեն Շահվերդյանի կինը` պարուհի Միլենա Ոսկանյանը, Life.panorama.am-ին պատմել է ոչ միայն իրենց նորակազմ ընտանիքի, այլեւ աշխատանքային ծրագրերի մասին:
Խոսելով իրենց սերը պահպանելու բանաձեից` Միլենան պատմեց.
«Ճիշտն ասաց` չգիտենք էլ, թե ինչպես ենք պահպանում մեր մշտական սիրահարվածությունը, ամեն ինչ ինքնաբերաբար է ստացվում` առանց ավելորդությունների: Մենք շատ խենթ զույգ ենք, իսկը իրար համար ենք ստեղծված: Նախկինում իմ կողքին հանգիստ տղամարդու չէի պատկերացնում, իմ տղա տեսակը պետք է լիներ կողքիս ու եղավ»:
.png)
Մեր նկատառմանը, թե ինչպե՞ս է կայանում Հայաստանում մեծացած կնոջ ու օտար երկրում ապրած հայ տղամարդու հարաբերությունները, պարուհին նշեց.
«Երբ տարիներ առաջ սկսեցի շփվել Արմենի հետ, նկատեցի, որ շատ դրական էներգիա փոխանցեց ինձ: Նա շատ անմիջական ու անկեղծ մարդ է, ինչը անչափ գնահատելի է ինձ համար: Նա միշտ էլ ասել է, որ իր կինը պետք է հենց հայաստանցի լինի, որովհետեւ շատ է սիրում հայկական խոհանոցը, բացի այդ նրա համար շատ կարեւոր է եղել, որ իր կինը հայ ընտանիքում մեծացած եւ դաստիարակություն ստացած լինի»:
Շարունակությունը` այստեղ: