ՀՀ և ՌԴ վարչապետների հանդիպումը կկայանա Մոսկվայում
ЭкономикаՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը և Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հունվարի 24-ին կայանալիք հանդիպման ընթացքում քննարկելու են Եվրասիական տնտեսական միության շրջանակներում երկու երկրների համագործակցությանն առնչվող հարցեր:
Ինչպես հաղորդում է ՌԴ կառավարության պաշտոնական կայքը, երկու երկրների կառավարությունների ղեկավարների հանդիպումը կայանալու է Մոսկվայում, ուր Կարեն Կարապետյանը կայցելի Դմիտրի Մեդվեդևի հրավերով:
Հանդիպման օրակարգում են հայ-ռուսական համագործակցությանն առնչվող հարցեր առևտրա-տնտեսական, էներգետիկ, տրանսպորտի, հումանիտար, ինչպես նաև համատեղ ներդրումային ծրագրեր իրականացնելու ոլորտներում:
Զրույցի ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվելու Եվրասիական տնտեսական միության շրջանակներում Հայաստանի և Ռուսաստանի ինտեգրացիոն համագործակցությանը:
Բանակցությունների արդյունքներով նախատեսվում է մի շարք միջկառավարական և միջգերատեսչական փաստաթղթերի ստորագրում` ուղղված հայ-ռուսական համագործակցության ամրապնդմանը տարբեր ոլորտներում: