Ереван, 30.Сентябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


ՀՀ կառավարության 2016թ. միջոցառումների ծրագրով ՀՀ ոստիկանությունն իրականացրել է 3 օրենսդրական նախաձեռնություն

Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից 2016 թվականի ՀՀ կառավարության գործունեության միջոցառումների և գերակա խնդիրների իրականացման արդյունքների մասին հաշվետվություն է հրապարակվել ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքում։

Կայքի հաղորդագրության մեջ նշված է. «ՀՀ կառավարության 2016 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի շրջանակներում ՀՀ ոստիկանության կողմից իրականացվել է 3 օրենսդրական նախաձեռնություն: Մասնավորապես, ոստիկանության ուսումնական հաստատության սովորողների համար լրացուցիչ սոցիալական երաշխիքներ սահմանելու, ինչպես նաև ոստիկանությունում թափուր հաստիքները համալրելու առավել արդյունավետ մեխանիզմներ ստեղծելու նպատակով մշակվել է «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը  սահմանված ժամկետում ներկայացվել է ՀՀ կառավարության աշխատակազմ, այնուհետեև ընդունվել ՀՀ Ազգային ժողովի կողմից 16.12.2016թ.:

Հաջորդը «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծն է, որի նպատակն է հանցագործությունների բացահայտման արդյունավետությունը բարձրացնելու համար ՀՀ ոստիկանությունում իրականացնել առանձին հանցագործությունների բացահայտման ընթացքում վերցված անձի ԴՆԹ բնութագրերի հաշվառումներ: Նախագիծը  ՀՀ վարչապետի հանձնարարությամբ համաձայնեցվում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հետ:

Ոստիկանության կողմից իրականացված մյուս միջոցառումը «Օպերատիվ֊ հետախուգական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և  լրացումներ կատարելու մասին» օրինագիծն է, որն ուղղված է օպերատիվ հետաքրքրություն ներկայացնող հեռախոսահամարների բաժանորդների տվյալները արտադատական կարգով ստանալու գործընթացի հստակեցմանը: Նախագծի վերաբերյալ ստացվել են հակասական դիրքորոշումներ, ուստի ներկայումս քննարկվում է նախագծի հետագա շրջանառության նպատակահարմարության հարցը:

Որպես ՀՀ կառավարության 2016 թվականի գերակա խնդիր սահմանված էր Համայնքային ոստիկանության գործունեության ընդլայնումը, ինչը ենթադրում էր համայնքային ոստիկանության 4 նոր հենակետերի ստեղծում, անհրաժեշտ գույքի և տեխնիկայի ձեռքբերմանն ուղղված աշխատանքների իրականացում, ինչպես նաև համայնքային ոստիկանության ծառայողների վերապատրաստում:

Ծրագրված 4 հենակետերից 2-ի կառուցման աշխատանքներն իրականացվել են Երևանում (Աջափնյակ և Շենգավիթ համայնքներում), իսկ մյուս երկուսը՝ Կոտայքի մարզում՝ Աբովյան և Հրազդան քաղաքներում:

Հրազդան քաղաքում կառուցված  հենակետը՝ անհրաժեշտ գույքով և տեխնիկական միջոցներով կահավորված վիճակում, շահագործման է հանձնվել 2016 թվականի դեկտեմբերի 27-ին:

Մյուս երեք հենակետերի կառուցման աշխատանքները գտնվում են ավարտական փուլում. կառուցման աշխատանքները, անհրաժեշտ գույքով և տեխնիկայով դրանց ապահովումը նախատեսվում է ավարտին հասցնել 2017 թվականի 1-ին եռամսյակում:

Նույն խնդրի շրջանակներում 2016 թվականի ընթացքում կազմակերպվել են համայնքային ոստիկանության ծառայողների համար մասնագիտական վերապատրաստման դասընթացներ ինչպես ՀՀ ոստիկանության կրթահամալիրում, այնպես էլ տեղերում՝ թեմատիկ դասախոսությունների և պրակտիկ վարժախաղերի միջոցով:

Հաջորդ գերակա խնդիրը ՀՀ Տավուշի մարզում տրանսպորտային միջոցների գրանցման և հաշվառման ստորաբաժանման ենթակառուցվածքների ստեղծումը, վարորդական վկայական հատկացնելու գործընթացի արդյունավետությունն ապահովող կազմակերպական միջոցառումների իրականացումն է: Այս նպատակով 2016 թվականին հատկացված ֆինանսավորման շրջանակներում շարունակվել են շինարարության համար անհրաժեշտ նախապատրաստական և շինության հիմքի կառուցման աշխատանքները:

 Վարչական շենքի և քննական ավտոդրոմի կառուցմանն ուղղված աշխատանքները կշարունակվեն 2017 թվականին:

Հաջորդ գերակա խնդիրը հանցագործությունների նախականխման, կանխման և բացահայտման աշխատանքների արդյունավետության բարձրացումն է՝ տեղեկատվական շտեմարանների օգտագործմամբ:

Նշված խնդրի իրագործման համար նախատեսված բոլոր աշխատանքները կատարվել են 2016 թվականի ընթացքում: Ներդրված է տեղեկատվական միասնական համակարգ՝ ուղղված օպերատիվ գործունեության ընթացքում ստացված տեղեկատվության թվայնացմանը՝ տեղեկատվական-որոնողական, այդ թվում՝ դիմապատկերի միջոցով, միասնական ինքնուրույն համակարգի միջոցով: 2016 թվականի ընթացքում իրականացվել են ոստիկանությունում գործող տեղեկատվական շտեմարանների թվայնացման աշխատանքները: Ձեռք է բերվել ծրագրի գործարկման համար անհրաժեշտ համակարգչային տեխնիկան: ՌԴ-ից ՀՀ ոստիկանություն գործուղված փորձագետների կողմից մասնագիտական խորհրդատվություն է տրամադրվել համակարգի շահագործման վերաբերյալ, կատարվել է համակարգի ամբողջական թեստավորում:

Քրեական հետախուզության գլխավոր վարչության կազմում 2016 թվականի դեկտեմբեր ամսին ստեղծվել է մասնագիտացված՝ Օպերատիվ-հետախուզական տեղեկատվության վարչությունը, որը հանդիսանում է տվյալ համակարգը ՀՀ ոստիկանության կողմից շահագործող պատասխանատու ստորաբաժանումը»: 

Юнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалу