ԵԱՏՄ-ի հետ տնտեսական երկխոսությամբ հետաքրքրված են նաև Մոնղոլիան, Պերուն և Չիլին
ЭкономикаԱշխարհի տարբեր երկրների կողմից շատ մեծ հետաքրքրություն կա ԵԱՏՄ-ի հետ տնտեսական համագործակցության առումով:
Այս մասին հունվարի 16-ին մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման և մակրոէկոնոմիկայի Կոլեգիայի անդամ Տատյանա Վալովայան։ Նրա փոխանցմամբ` բանակցություններ են ընթանում Իսրայելի, Հնդկաստանի, Իրանի, Սինգապուրի և մի շարք այ լ երկրների հետ:
«Սա շատ լավ և դրական միտում է։ Չինաստանի հետ աշխատանքներ են տարվում առևտրատնտեսական համաձայնության վերաբերյալ։ Շատ մեծ հետաքրքրություն կա աշխարհի տարբեր երկրների կողմից, բայց, բնականաբար, հասկանալի է, որ նրանց բոլորի հետ միաժամանակ ԵԱՏՄ-ն չի կարող բանակցություններ վարել, քանի որ դա արդյունավետ չէ»,- նշեց ԵԱՏՀ ինտեգրման և մակրոէկոնոմիկայի Կոլեգիայի անդամը և հավելեց, որ իրենք ունեն փոխգործակցության այլ ֆորմատներ, օրինակ, Մոնղոլիայի, Պերուի, Չիլիի հետ, որոնք հետաքրքրված են ԵԱՏՄ-ի հետ տնտեսական երկխոսությամբ։
Նրա խոսքով` այն փաստը, որ շատ մեծ հետաքրքրվածություն կա աշխարհի մոտ 40 երկրների մոտ, որոնք կցանկանային համաձայնության պայմանագիր կնքել ազատ առևտրաշրջանառության վերաբերյալ, վկայում է այն մասին, որ ԵԱՏՄ-ն աշխարհում համարվում է տնտեսական անհատ խաղացող և բավականին հեռանկարային շուկա է։ «Բոլորը հասկանում են, որ անդամակցելով այս կառույցին, կունենան ավելի շատ տնտեսական օգուտ»,- ասաց Տատյանա Վալովայան։