Հայաստանը ԵԱՏՄ-ում դրական արդյունքներ է արձանագրել. Վալովայա
ЭкономикаՏատյանա Վալովայան կիսում է ՀՀ Նախագահի այն տեսակետը, որ Հայաստանի բնակչությունը սպասելիքներ ունի ԵԱՏՄ-ից:
Հունվարի 16-ին մամուլի ասուլիսի ժամանակ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման և մակրոէկոնոմիկայի հարցերով կոլեգիայի անդամ, նախարար Տատյանա Վալովայան նշեց, որ ՀՀ Նախ ագահի տեսակետն արդարացի գնահատական է, քանի որ միշտ էլ սպասելիքներն ավելի բարձր են և դա լրիվ նորմալ երևույթ է, որ քաղաքացիները կարող են սոցիալ-տնտեսական մեծ ակնկալիքներ ունենալ:
«Այն մեզ էլ ավելի է ոգևորում, որպեսզի շարունակենք զարգացնել ինտեգրացիան և վերացնենք բոլոր խոչընդոտները»,- ասաց Տատյանա Վալովայան:
Այն, որ և 2015-ին և 2016-ին ԵԱՏՄ անդամ երկրներում և միության միջև փոխադարձ առևտրի ծավալները նվազել են, Տատյանա Վալովայան բացատրեց ժամանակաշրջանի բարդ լինելով:
Միաժամանակ, նա օրինակ է բերեց այն, որ Հայաստանի արտահանման մոտ 30 տոկոսը բաժին է ընկնում ԵԱՏՄ երկրներին:
«Հայաստանն իրականում դրական արդյունքներ արձանագրել է, ակնհայտ է, որ հայ գործարարները հասկացել են, թե ինչ է ԵԱՏՄ-ն և ինչպես պետք է աշխատել այդ շուկայում: Արդյունքներ դեռ կլինեն»,- վստահեցրեց Տատյանա Վալովայան: