ԵԱՏՄ-ն մինչև 2025 թվականը նախատեսում է նավթի, գազի և էլեկտրաէներգիայի միասնական շուկա ձևավորել
Экономика2017 թվականը շատ կարևոր տարի է լինելու Եվրասիական տնտեսական միության գործունեության համար:
Այս մասին հունվարի 16-ին մամուլի ասուլիսի ժամանակ նման հայտարարությամբ հանդես եկավ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման և մակրոէկոնոմիկայի հարցերով կոլեգիայի անդամ, նախարար Տատյանա Վալովայան: Նրա խոսքով` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգ իան նախագծեր ունի մինչև 2025 թվականը, որոնք պետք է իրականացվեն փուլային եղանակով:
«Փորձում ենք չշեղվել գրաֆիկից: Մենք նպատակ ունենք 2019 թվականին ստեղծել էլկտրաէներգետիկայի ընդհանուր շուկա: Անցած տարի իմ գործընկերներն արդեն ընդունել են այդ ծրագիրը, և այժմ այդ ուղությամբ պետք է աշխատանքներ տանենք: 2025 թվականին պետք է ստեղծենք նավթի և գազի ընդհանուր շուկա: Շատ մեծ ծրագիր է, որի ուղղությամբ հիմա պետք է աշխատենք: Անցյալ տարի ստեղծել ենք թվային հարթակ, որի շուրջ հիմա նույնպես աշխատանքներ պետք է իրականացնենք»,- ներկայացրեց Տատյանա Վալովայան:
Նրա դիտարկմամբ` այս տարվա ամենակարևոր աշխատանքը մաքսային օրենսգրքի գործունեության ապահովումն ու բոլոր երկրների համար միասնական տնտեսական համագործակցության խոչընդոտների վերացումն է: