Ռուս փորձագետներն նպաստավոր են համարում ԵԱՏՄ-ի բարեկարգումները Հայաստանի համար
ЭкономикаԵԱՏՄ-ում հայկական բիզնեսի համար առկա են միության անդամ երկրների հետ համագործակցելու բարենպաստ պայմաններ, որոնցից պետք է օգտվել. սակայն պետք չէ միայն դրանով բավարարվել:
Այս մասին հունվարի 16-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ֆինանսական ոլորտի փորձագետ, Ռուսաստանի ռեգիոնալ բանկերի ասոցիացիայի տեղեկատվական քաղաքականության խորհրդի անդամ Իվան Անիսիմովը: Նրա խոսքով` ԵԱՏՄ-ից պետք է օգտվել, որպեսզի մեծանան ախտահանման ծավալներն ու ապրանքների մասին իրազեկվածությունը:
Պատասխանելով հարցին թե ինչո՞ւ են Վրաստանից ՌԴ արտահանվող գինու ծավալներն ավելի մեծ, քան Հայաստանինը, նա նշեց, որ Հայաստանը, Վրաստանի հետ համեմատած, միանշանակ ունի առավելություն:
«Երրորդ երկրները չունեն Միության անդամ երկրների հետ տնտեսական համագործակցության այն լայն հնարավորությունները, որոնք առկա են ԵԱՏՄ անդամ մյուս երկրների համար»,- ասաց Իվան Անիսիմովը:
Սոցիալական աջակցության ծրագրերի Ազգային հիմնադրամի նախագահ Անդրեյ Սերգեևն իր հերթին նշեց, որ ԵԱՏՄ-ի ներսում բարեկարգվում է մաքսային վիճակը, և միանգամայն տարբեր մոտեցումներ են ԵԱՏՄ անդամ երկրների և այլ երկրների հետ կապված:
«Արտահանման ծավալների հետ կապված Հայաստանն ավելի լավ վիճակում է գտնվում, քան Վրաստանը: Դա նաև կապված է մաքսային օրինագծերի հետ: Մնացածն արդեն անհատ գործարարների խնդիրներն են, որ պետք է զբաղվեն մարքեթինգով և այլ խթանող գործողություններով: Դա բիզնեսի անհատական խնդիրն է, այն միության լիազորությունների շրջանակներում չէ»,- ընդգծեց Անդրեյ Սերգեևը: