Տատյանա Վալովայան հույս ունի, որ 2025-ին ԵԱՏՄ տարածքում կգործի ընդհանուր ֆինանսական շուկա
ЭкономикаԵԱՏՄ համաժողովների ընթացքում Ղազախստանի ներկայացուցչության կողմից մի շարք առաջարկություններ են ներկայացվել, այդ թվում նաև 2025 թվականին ընդհանուր ֆինանսական շուկայի ձևավորման խնդիրների լուծման անհրաժեշտությունը:
Այս մասին հունվարի 16-ին մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման և մակրոէկոնոմիկայի հարցերով կոլեգիայի անդամ, նախարար Տատյանա Վալովայան: Նրա վստահեցմամբ՝ իրենք այս խնդիրների լուծման համար հաջող որոշումներ են կայացնում:
«2025 թվականին մեր առջև խնդիր է դրված ոչ միայն ստեղծել ընդհանուր բանկ, որը կարող է աշխատել ամբողջ Միությունում, այլև համակարգ, որի արդյունքում ԵԱՏՄ անդամ երկրների ֆինանսական գործունեությունը կարող է տարածվել նրա ամբողջ տարածքով: Խոսքը գնում է ընդհանուր ֆինանսական վերահսկիչ մի կառույցի մասին, որը ընդհանուր ֆինանսական տարածքում որոշելու է համակարգի միասնական կանոնները:
Բնականաբար, կպահպանվեն ազգային բանկերը, սակայն կոնտեքստն է ընդհանուր լինելու, և վերահսկումը տեղակայված կլինի Ղազախստանում: Հույս ունենք, որ 2025-ին այն կսկսի իր գոր ծունեությունը»,-ասաց Տատյանա Վալովայան: