Լորդերի պալատը հավանություն Է տվել Անգլիական եկեղեցում կին եպիսկոպոսներ ունենալուն
Международные новостиՄեծ Բրիտանիայի խորհրդարանի Լորդերի պալատն առանց քվեարկության հավանություն Է տվել Գլխավոր սինոդի առաջարկությանը՝ Անգլիկան եկեղեցում կանանց թույլ տալ դառնալու եպիսկոպոսներ: Ինչպես սպասվում Է, խորհրդարանականներն առաջարկությունը կհաստատեն հաջորդ շաբաթ, ինչը թուլ կտա, որ այն դառնա օրենք, տեղեկացնում Է«Արմենպրես»-ը:
Անգլիկան եկեղեցու հովվապետի՝ Քենթրբերիի արքեպիսկոպոս Ջասթին Ուելբիի խոսքով՝ կին եպիսկոպոսների հայտնվելը «պատմական նշանակություն» ունի: Նա նաեւ հույս Է հայտնել, որ կառավարությունն օրենքը կընդունի մնչեւ ընդհանուր ընտրությունները, որոնք կկայանան եկող տարվա մայիսին: «Վերջին 20 տարվա ընթացքում շատ կանայք են ակնառու առաջատր դիրքերի հասել որպես փոխերեցներ, արքեպիսկոպոսներ եւ մայր տաճարի ավագ քահանաներ»,- հավաստել Է նա:
Հուլիսի կեսերին Անգլիկան եկեղեցու Գլխավոր սինոդը քվեարկել Է այն բանի օգտին, որ կանանց թույլատրվի եպիսկոպոս ձեռնադրվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: