Ջեն Պսակին լրագրողներից չի թաքցրել, որ Ջոն Քերին քաղցրակեր Է
ԱՄՆ-ի պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Ջեն Պսակին պատմել Է, որ իր անմիջական պետը՝ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին, քաղցրակեր Է, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Պսակիի ճեպազրույցի ավարտին հետաքրքրվել են, թե ինչ Է եղել Safeway մթերային սուպերմարկետի լոգոտիպով սովորական պոլիԷթիլենային փաթեթում, որն իր հետ տանում Էր պետքարտուղարը՝ անցյալ շաբաթվա վերջին ուղեւորվելով Եգիպտոս:
«Դե, ձեզ համար կբացեմ գաղտնիքը: Նա քաղցրակեր Է: Այնպես որ ես չգիտեմ՝ գուցե այնտեղ թխվածքաբլիթներ են եղել: Կարող եմ ստուգել»,-ասել Է Պսակին: Նրա խոսքով՝ փաթեթում նաեւ կարող Էին կեքսեր լինել: «Ես կստուգեմ՝ կկարողանամ արդյոք դա հաստատել: Բայց չեմ կարծում, որ այնտեղ ինչ-որ ավելի հետաքրքիր ինչ-բան եղած լինի»,-ժպիտով հավելել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը: