Ժիրու. Իմ գոլն ավելի գեղեցիկ էր, քան Մխիթարյանինը
Спорт«Արսենալի» ֆրանսիացի հարձակվող Օլիվյե Ժիրուն՝ իր «Քրիսթալ Փելասի» դեմ խաղում «կարիճ» հարվաով խփած գոլը համեմատել է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի նմանատիպ գոլին «Սանդերլենդի» դարպասը:
«Իրականում, «Քրիսթալ Փելասի» դեմ խաղի ընդմիջմանը թիմակիցներս փորձում էին բարկացնել ինձ եւ ասում էին, որ Մխիթարյանի գոլն ավելի լավն է: Պարզապես խենթանալ կարելի է, որ այդպիսի 2 նմանատիպ գոլեր գրանցվեցին մեկ շաբաթվա ընթացքում: Կարծում եմ, որ դրանում խորհրդավոր ինչ-որ բան կա:
Այո, Հենրիխը եւս ամեն ինչ հրաշալի արեց այդ դրվագում, բայց ես կարծում եմ, որ իմ գոլն ավելի գեղեցիկ էր: Եթե ավելի լուրջ, ապա դրանք միայն մեր խոսակցություններն ու կատակներն են հանդերձարանում: Պարզապես բոլոր զարմացած ենք տեղի ունեցածով»,- Ժիրուի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:
Հիշեցնենք, որ Անգլիայի Պրեմյեր լիգայի պաշտոնական թվիթերյան էջը eus համեմատել էր այդ գոլերը՝ հարց տալով, թե որն է ավելի լավը: Քվեարկությամբ հաղթել էր Ժիրուի գոլը: