Ավարտվեց դահուկավազքի Հայաստանի առաջնությունը
СпортԾաղկաձորում ավարտվեց դահուկավազքի Հայաստանի մեծահասակների առաջնությունը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցումային վերջին օրը դահուկորդները մրցեցին դասական ոճում (1100 մետր): Լավագույն եռյակը կազմեցին Սերգեյ Միքայելյանը, Միքայել Միքայելյանը և Թադևոս Պողոսյանը:
Կանանց պայքարում մրցանակային տեղերը զբաղեցրեցին Աննա Մխիթարյանը, Կատյա Գալստյանը և Մարիամ Միքայելյանը:
Հայաստանի դահուկավազքի առաջնության ավարտից հետո ֆեդերացիան կնախապատրաստվի լեռնադահուկային սպորտի ազգային և աշխարհի առաջնություններին: