Աղջիկն ավելի քան $ 14 000 է ծախսել Դիսնեյի արքայադուստրերին նմանվելու համար
Lifestyle25-ամյա Սարա Ինգլը Դիսնեյ ընկերության մուլտֆիլմերի մեծ սիրահար է։ Ամենից շատ նա սիրում է Դիսնեյի արքայադուստրերի հագուստը կրել ու նրանց նմանվել։
4tololo.ru-ն գրում է, որ Սարան արդեն 17 արքայադուստրի զգեստ ունի, որոնք մոտավորապես $ 14 000 արժեն։ Սակայն, Սարան սա պարզապես իր համար չի անում՝ նա և մի քանի այլ աղջիկներ արքայադուստրերի կերպարներով «Princess Ever After» ծրագրի շրջանակներում գնում են մանկական հիվանդանոցներ և ուրախացնում փոքրիկներին։ Սարայի խոսքերով՝ ամենապահանջված արքայադուստրը Էլզան է։
Ահա, թե ինչ տեսք ունի ԱՄՆ-ի 25-ամյա բնակչուհին Դիսնեյի արքայադուստրերի կերպարներում։












