Կամո Հովհաննիսյանը փորձաշրջան է անցնում բելառուսական թիմում
Спорт«Փյունիկի» և Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Կամո Հովհաննիսյանը մոտ է կարիերան արտասահմանում շարունակելուն:
24-ամյա կիսապաշտպանը փորձաշրջան է անցնում բելառուսական «Տորպետո ԲելԱԶ» թիմում,- հայտնում է «football.by»-ն:
Հայաստանի Բարձրագույն խմբի ընթացիկ առաջնությունում Հովհաննիսյանը 14 խաղի է մասնակցել՝ խփելով 2 գոլ:
Բելառուսի ընթացիկ առաջնությունում «Տորպեդո ԲելԱԶ»-ը 5-րդ հորիզոնականում է: