Դոլարը, եվրոն, ֆունտը ու ռուբլին դրամի նկատմամբ արժևորվել են
ЭкономикаՀայաստանի ազգային արժույթի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հունվարի 18-ին կազմել է 486.67 դրամ: Այն հունվարի 17-ի համեմատ արժևորվել է 0.35 դրամով:
Այս մասին տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 520.49 դրամ՝ արժևորվելով 1.39 դրամով, բրիտանական ֆունտի փոխարժեքը 599.82 դրամ է՝ հունվարի 17-ի համեմատ այն արժևորվել է 8.16 դրամով: Ռուսական ռուբլու փոխարժեքը հունվարի 18-ին կազմել է 8.22 դրամ` հունվարի 17-ի համեմատ այն արժևորվել է 0.01 դրամով:
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները` արծաթ` 266 դրամ, ոսկի՝ 19.027.29 դրամ, պլատին` 15.459.04 դրամ: