Ադոնցի փողոցում պետծառայողների շենքերից առաջինի կառուցումը կավարտվի 2017թ. մարտին, երկրորդինը՝ 2018թ. դեկտեմբերին
ОбществоԵրևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ադոնց փողոցի երկու հասցեներում պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրով շենքերից առաջինի կառուցումը կավարտվի 2017թ. մարտին, երկրորդինը՝ 2018թ. դեկտեմբերին։
Այս մասին տեղեկացրին ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի մամուլի ծառայությունից, որի հաղորդագրության մեջ նշված է. «ՀՀ կառավարության 2014 թվականի որոշմամբ (http://www.minurban.am/lows/
Ադոնց փողոցի N 6/1 հասցեում ընդհանուր թվով 266 բնակարանների բաշխումն իրականացվել է վիճակահանության երեք փուլերի իրագործմամբ (I փուլ՝ 105,II փուլ՝ 135 և III փուլ՝ 26):
Հաշվի առնելով Ծրագրի նկատմամբ պետական ծառայողների հետաքրքրությունը և բնակարանների մեծ պահանջարկը ՀՀ կառավարության 2016 թվականի որոշմամբ (http://minurban.am/lows/
Ադոնց փողոցի N 6/1 հասցեում կառուցվող բազմաբնակարան համալիրի ավարտը նախատեսվում է 2017թ. մարտ, իսկ 6/2-ում կառուցվող համալիրի ավարտը՝ 2018 թվականի դեկտեմբեր ամսին:
Տեղեկացնենք նաև, որ ՀՀ կառավարության 2016 թվականի նոյեմբերի 18-ի N 1209-Ն (http://minurban.am/lows/