Շախմատի Հայաստանի առաջնության առաջատարները 4 գրոսմայստերներ են
СпортՇախմատի Հայաստանի տղամարդկանց 77-րդ առաջնությունում անզիջում պայքար է ծավալվում:
Կայացավ 7-րդ տուրը: Հաղթանակներ տոնեցին Հովհաննես Գաբուզյանը, Արման Փաշիկյանը, Կարեն Գրիգորյանը և Տիգրան Պետրոսյանը: Ոչ-ոքի ավարտվեց Ռոբերտ Հովհաննիսյան-Զավեն Անդրիասյան պարտիան: Մրցաշարի ավարտից երկու տուր առաջ 4-ական միավոր ունեն 4 գրոսմայստերներ` Հայկ Մարտիրոսյանը, Զավեն Անդրիասյանը, Տիգրան Պետրոսյանը և Արման Փաշիկյանը: